Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Որոշ լրատվամիջոցներ հաստատում են, որ նա տարել է կլինիկական մահ, սակայն Nile TV-ն հաղորդում է, որ բժիշկների ջանքերը նրան փրկելու ուղղությամբ շարունակվում են:
Հունիսի 20-22-ին «Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունն իրականացնելու է հաշմանդամների հանրապետական 10-րդ մարզական փառատոնը, որին կմասնակցեն մոտ 90 հաշմանդամ մարզիկներ` Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:
Մոսկվայում ավարտվեցին Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Մինչ Մոսկվան բանակցություններ էին ընթացել Ստամբուլում և Բաղդադում:
2010 թվականին միջպետական ու ներպետական սկանդալների պատճառ դարձած Wikileaks սայթի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որ հրապարակում էր Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ այլ պետական հաստատությունների գաղտնի փաստաթղթերը, Էկվադորից քաղաքական ապաստան է խնդրել:
«Մենք շատ ենք ցավում Հայաստանի և Ադրբեջանի բանակների շփման գծում տեղի ունեցած միջադեպերի և անմեղ մարդկանց զոհվելու համար»-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը: նա ընդգծել է, որ, ինչպես իր տարածաշրջանային այցի ընթացքում քանիցս ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը հնարավոր չէ ուժի կիրառմամբ:
Մի վախեցիր։ Ես պաշտպանության պարիսպ եմ քո շուրջը։ Այս բանի իրական գիտակցությունն ունեցիր։ Տեսնել այս հավատքի աչքերով նշանակում է առիթ տալ, որ նա հայտնվի նյութական աշխարհի մեջ։
Անգլիա-ՈՒկրաինա դիմակայությունում բրիտանացիներն առարկայնորեն ցույց տվեցին, որ ուշիմ աշակերտներ են և շատ լավ էին սերտել խորվաթներին նախորդ օրն իսպանացիների տված «բաց» դասը: Այն է` թողնել մրցակիցը հնարավորինս պարպվի, և հարմար պահին իրականացնել անհրաժեշտ խոցումը:
«Բարսելոնին» հրաժեշտ տալը Խոսեպ Գվարդիոլան բացատրեց հոգնածությամբ ու հեռացավ: Մինչ աշխարհի ամենահեղինակավոր մարզիչներից մեկը հանգստանում է, նրա անունն ինչ ակումբի հետ ասես, որ չեն կապում:
Գագիկ Ծառուկյանը վերջապես վերադարձավ: Հայտարարություն արեց: Ինչն էլ տարակուսանք առաջացրեց. Օսկանյանի ինչի՞ն են պետք իրավաբանները, երբ ինքն էլ պակաս կառույց ու փողեր չունի իրավաբանական ալքիմիայով զբաղվելու համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...